News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես չէի ուզենա շատ մանրամասնել այս թեմայի շուրջ, որովհետեւ դա զգայուն թեմա է, բայց կարող եմ ասել, որ այդ առումով շատ հաջող համագործակցությունն ընթանում է, մոտ ժամանակներս մենք կտեսնենք  նման համագործակցության շոշափելի արդյունքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հնդկաստանում Հայաստանի դեսպան յուրի Բաբախանյանը՝ անդրադառնալով Հնդկաստանից 260 մլն դոլարի զենք գնելու մասին լուրերին:

«Այդ գործընթացը շարունակական է, միայն մի գործարքով չի ավարտվում, ռազմավարական համագործակցություն է դառնում բարեկամ Հնդկաստանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ սպառազինության ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունը կշարունակվի:

«Մենք նոր սկսում ենք, բայց շարունակական պետք է այդ գործն ի կատար ածենք ու վերազինենք մեր բանակը, այդ թվում մեր բարեկամ Հնդկաստանի օգնությամբ»,-ասաց դեսպանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Հնդկաստան շատ հաջող էր. «Համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչպես արդեն ասացի, դա շարունակական է, շուտով դրա արդյունքները կտեսնենք»:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հնդկաստանը Ադրբեջանի կողմից հայտարարվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, դեսպանը պատասխանեց. «Հնդկաստանը բազմիցս օժանդակել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ արդեն դրանից ելնելով պարզ է դառնում, որ Հնդկաստանը դեմ է արտատարածքային միջանցքին, որը խախտում է ՀՀ ինքնիշխանությունը եւ չի կարող դրական ընդունվել բարեկամ Հնդկաստանի կողմից:

Մյուս կողմից, անշուշտ, Հնդկաստանը շատ շահագրգռված է մասնակցել Սեւ ծով-Պարսից ծոց լոգիստիկ ճանապարհին, որովհետեւ Հնդկաստանի համար դա շահավետ է, քանի որ ամենակարճ ճանապարհն է Հնդկաստանից Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով դեպի Եվրոպա: Բացի նրանից, որ դա ամենակարճն է, որը շրջանցում է Սուեզի ջրանցքը, նաեւ ամենաապահով ճանապարհն է Հնդկաստանի համար եւ անցնցում է բացառապես բարեկամ երկրների տարածքով, ինչը շատ կարեւոր է մեր շատ անկայուն ժամանակներում: Այնպես որ Հնդկաստանի շահագրգռվածությունը կա այդ հարցում եւս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ