News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատարի Qatar Energy նավթագազային ընկերությունը Գերմանիայի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել տարեկան 2 մլն տոննա հեղուկ բնական գազի մատակարարման մասին՝ սկսած 2026 թվականից, հաղորդում է Qatar News Agency-ն։

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է 15 տարով։ Կատարի էներգետիկայի նախարար Սաադ բեն Շարիդ ալ Կաաբին հայտարարել է, որ Կատարը կարողանում է տարանջատել քաղաքական եւ առեւտրային հարցերը։

Գործակալության տվյալներով՝ 2022 թվականին Կատարը ակտիվորեն բանակցում էր Գերմանիայի հետ հեղուկ բնական գազի մատակարարումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ