News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը եւ ԱՄՆ-ն Հիմալայներում՝ Հնդկաստանի հյուսիսային Ութարախանդ նահանգում, որը գտնվում է Չինաստանի հետ սահմանի մոտ, համատեղ զորավարժություններ են անցկացնում, հաղորդում է ANI գործակալությունը:

Այդ զորավարժությունների նպատակը Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի զինծառայողների միջեւ փորձի փոխանակումն է։  

Yudh Abhyas զորավարժություններն անցկացվում են արդեն 18-րդ անգամ։ Դրանց մասնակցում են Հնդկաստանի բանակի Ասամական գնդի զինծառայողները եւ ԱՄՆ բանակի 11-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորները։

Զորավարժություններին մասնակցում են Հնդկաստանի բանակի սպառազինության մեջ գտնվող մի-17Վ 5 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, անօդաչու սարքերի դեմ պայքարի համակարգեր եւ այլ ժամանակակից սպառազինություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ