News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի անվանումը պետք է հնչի որպես Հյուսիսային Ադրբեջան։ Այս մասին այսօր միլի մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրեթ Գասանգուլիեւը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանում պետականաշինության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը։ Առաջին քայլը, որը մենք կձեռնարկենք, պետք է լինի Ադրբեջանի վերանվանումը։ Ճիշտ այնպես, ինչպես մյուս առանձին ժողովուրդների անվանումներում կան Հյուսիսային եւ Հարավային արտահայտությունները։ Կարծում եմ, դա նույնպես խթան կդառնա Հարավային Ադրբեջանից հայրենակիցների համար», -ասել է Գասանգուլիեւը՝ նկատի ունենալով Իրանը։

Հիշեցնենք, որ այսօր մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր խոսել էր «արեւմտյան» Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ