News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետական կառավարման մարմինները կա’մ չեն կարևորում, կա՛մ էլ չեն կարողանում գիտական համայնքի հետ վարել ճիշտ հաղորդակցություն՝ հարցնելով վերջիներիս կարծիքը, խորհրդակցելով գիտնականների և գիտության կառավարիչների հետ մինչև համապատասխան որոշումներ կայացնելը։ Նման մոտեցումները ոչ միայն խոչընդոտում են գիտնականների բնականոն աշխատանքը, շեղում նրանց իրենց մասնագիտական աշխատանքից, այլև խանգարում են առողջ գիտական միջավայրի զարգացմանը Հայաստանում։ Այս մասին ասվում է ՀՀ ԳԱԱ երկու ինստիտուտների շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Գիտուժ» նախաձեռնության հայտարարության մեջ։

««Գիտուժ» նախաձեռնությունը, ուշադրությամբ հետևելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների տարածքների շուրջ ծավալված անընդունելի զարգացումներին, անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալ կետերը.

■ Արդեն քանի տարի է ՀՀ ԳԱԱ կազմում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (Scientific and Technological Center of Organic and Pharmaceutical Chemistry) աշխատակիցները և գիտնականները պայքարում են կենտրոնի տարածքում գտնվող և անհասկանալի պատճառներով օտարված ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման դեմ.

Գիտնականները բազմիցս ահազանգել են, որ կենտրոնի մեջտեղում բնակելի համալիրի կառուցումը խանգարելու է իրենց բնականոն աշխատանքին և լուրջ վտանգի տակ է դնում գիտատեխնոլոգիական կենտրոնի լինելիությունը։ Սակային մինչ այսօր թե՛ ԿԳՄՍ-ն, թե՛ Երևանի քաղաքապետարանը խնդրին հստակ լուծում չեն տալիս։ Մինչդեռ, կառուցապատողը իրեն նման գործելաոճ է թույլ տալիս.

■ Սույն տարվա նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography) Պետական գույքի կառավարման կոմիտեից գրություն է ստացել ինստիուտի տարածքը Հաշվեքննիչ պալատին հանձնելու և ուրիշ տարած տեղափոխվելու մասին։ Գրության մեջ առաջարկվում էր քննարկել և ինստիտուտի դիրոքորշումն արտահայտել հարցի վերաբերյալ։ Ինստիտուտի գիտական խորհուրդի անդամները միաձայն և կտրականապես դեմ են արտահայտվել Պետգույքի կոմիտեի առաջարկին, հարցին նաև հանրային արձագանք տալով.

Հուսով ենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահության և ինստիտուտի գիտխորհրդի կարծիքները լսելուց հետո ինստիտուտի տեղափոխման հարցն այլև չի բարձրացվելու՝ առանց ինստիտուտի ղեկավարության, գիտական խորհրդի և ԳԱԱ կարծիքը հաշվի առնելով։

Վերոնշյալ օրինակները և գիտական համայնքում իրականացվող այլ գործընթացները վկայում են, որ պետական կառավարման մարմինները կա’մ չեն կարևորում, կա՛մ էլ չեն կարողանում գիտական համայնքի հետ վարել ճիշտ հաղորդակցություն՝ հարցնելով վերջիներիս կարծիքը, խորհրդակցելով գիտնականների և գիտության կառավարիչների հետ մինչև համապատասխան որոշումներ կայացնելը։ Նման մոտեցումները ոչ միայն խոչընդոտում են գիտնականների բնականոն աշխատանքը, շեղում նրանց իրենց մասնագիտական աշխատանքից, այլև խանգարում են առողջ գիտական միջավայրի զարգացմանը Հայաստանում», – ասվում է հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ