News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ 2022թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Դ․-ին, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձև 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6․7 և 17․2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ և «B8» գրառմամբ 1 դեղահաբ։

Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել՝ կալանավորված անձին փոխանցելու համար։

Քաղաքացի Հ․ Դ․-ն անմիջապես ձերբակալվել է և տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիշերային խոշոր հրդեհ Սևանի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական...
Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին և արգելափակվել փոսի մեջ
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից...
Վիետնամի ՌՕՈՒ կործանիչը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, օդաչուն զոհվել է
Վիետնամի պաշտպանության նախարարությունը ռազմաօդային ուժերին եւ հակաօդային պաշտպանությանը․․․
Հայտնաբերվել է հայրը, որը 5 տարի չարամտորեն խուսափել է երեխային պահելուց
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած...
Միխայիլ Սաակաշվիլուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք․ ԶԼՄ 
Կլինիկայից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա․․․
Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 30-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ