News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ՝ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի գլխավորությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հասարակական նախաձեռնությունները՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հանրությանը մտահոգող հարցերի բարձրաձայնումը նման կառույցների կողմից:

Հանդիպման ընթացքում խոսվել է տեղահանվածների հիմնախնդիրների մասին, դրանք միշտ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են, ցանկացած ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն, որը նպաստում է տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծմանը աջակցություն են ստանում օրենսդիրի կողմից:

 «Իմ պայքարը 2  ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների, աղքատների ու ճնշվածների շահերի պաշտպանություն», - ասել է Արթուր Թովմասյանը:Նա պատրաստակամությամբ լսել է տեղահանվածներին ու ընթացքավորել մի շարք հրատապ հարցեր:

Անդրադառնալով բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ ծրագիրը փաստացի մեկնարկել է 2021 թվականի հուլիսի 1-ից ու ավարտին կհասցվի 2024 թվականի հուլիսին: Տեղահանվածների բնակվարձի փոխհատուցման պարտավորությունն էլ պետությունը մինչև դեկտեմբերի վերջը կիրագործի:

Հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել պարապուրդում գտնվող պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձի վճարման դադարեցման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ: ԱԺ նախագահը շեշտել է, որ իր տեսակետն անփոփոխ է՝ աշխատանքով ապահովել, նոր կրճատել: Այս համատեքստում տեղահանվածները կարևորել են վերաորակավորման հարցը:

Քննարկվել են տեղահանվածների նյութական վնասների փոխհատուցման, ՀՀ տեղափոխվածներին տրամադրվող սերտիֆիկատների կիրառելիության հետ կապված հարցեր:

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը շնորհակալություն է հայտնել անմիջական մթնոլորտի համար, իր հերթին Արթուր Թովմասյանն ասել է, որ Արցախում յուրաքանչյուր պետական պաշտոնյայի դռները ժողովրդի առաջ բաց պետք է լինեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ