News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ֆինլանդիային զենքի երկրորդ խոշոր վաճառքին, հաղորդում է Reuters-ը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության խորհրդական Իիկա Մարտիլան։

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ 1,7 միլիարդ եվրո հատկացնել միայն այս տարի զենք եւ պաշտպանական այլ նյութեր գնելու համար:  

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ AIM 9X Block II մարտավարական հրթիռների, AGM-154 Joint Stand Off զենքի եւ հարակից սարքավորումների շուրջ 323,3 միլիոն դոլարի առաջարկվող վաճառքը կբարելավի Ֆինլանդիայի՝ «օդ-օդ» եւ «օդ-մակերես» դասի զենքի հարցով հնարավորությունները։    

Ֆինլանդիան նախատեսում է օգտագործել այս հրթիռները F-35 անտեսանելի ինքնաթիռների իր նոր նավատորմի հետ, որը նա գնում է նաեւ Միացյալ Նահանգներից։

Այս ամսվա սկզբին Պետդեպարտամենտը հաստատել է նաեւ 150 կառավարվող համազարկային հրթիռային համակարգերի եւ հարակից սարքավորումների վաճառքը, որոնց արժեքը գնահատվում է 535 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ