News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իր արդյունավետ աշխատանքի տասը տարիների ընթացքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (ՔԴ՝ Արևելք) նախաձեռնությունը միասնական հարթակ է ծառայել Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների գրեթե 500 համայնքների շահագրգիռ կողմերի, տարածքային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և հանրույթների համար: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքներում բնակվող ընդհանուր բնակչության ավելի քան 42%-ը հավատարիմ է «ՔԴ՝ Արևելք»-ի նպատակներին, տարածաշրջանում տեղական իշխանությունների կողմից նախաձեռնությանը միանալու հստակ դրական միտում է նկատվում։

Նախաձեռնության շրջանակներում համագործակցությունն ուղղված է էներգետիկ և կլիմայական անցման ճանապարհի որդեգրմանը, ստորագրող կողմերի միջև փորձի, ինչպես նաև իրենց լավագույն պրակտիկաների փոխանակմանը, տեխնիկական փորձագիտական կարողություններից և ֆինանսավորման հնարավորություններից օգտվելուն, միմյանց խրախուսելուն և ընդհանուր խոչընդոտների համար համատեղ արդյունավետ լուծումներ փնտրելուն։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականի նոյեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողով։ Այն կհյուրընկալի ավելի քան 150 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական ու ազգային իշխանությունների, տեղական պաշտոնյաների ասոցիացիաների և այլ շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ԵՄ կառույցների, ԵՄ անդամ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ես անչափ ուրախ եմ տեսնել, որ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատրաստ է իր նպաստը բերել գլոբալ տաքացումը մինչև 1,5°C-ով սահմանափակելու նպատակին: Մինչև 2030 թվականը արտանետումները 35%-ով կրճատելու հավակնությունը ցույց է տալիս, որ ձեր համայնքային իշխանություններն իսկապես լուրջ են մոտենում այս մարտահրավերին: Արևելյան գործընկերության տարածաշրջանն՝ ի դեմս 460 ստորագրող կողմերի, առաջատար և հիանալի օրինակ է տեղական իշխանությունների համար ամբողջ աշխարհում», - նշել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

Համաժողովի ընթացքում բանախոսները կներկայացնեն Դաշնագրի և այն ստորագրողների կողմից ձեռք բերված առաջընթացը և կվերահաստատեն ԵՄ-ի ամուր քաղաքական կամքը՝ աջակցելու ԱլԳ իշխանություններին կայուն քաղաքականության մշակման և իրականացման գործում: Միջոցառումը հնարավորություն կտա քննարկելու ստորագրող քաղաքներին հանդիպող հիմնական արգելքներն ու խոչընդոտները՝ տրամադրելով հաջողության արդյունավետ բաղադրատոմսեր: Այն նաև ուրվագծելու է նախաձեռնության ապագան և ԱլԳ համայնքային իշխանություններին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ Կանաչ գործարքի և այլ եվրոպական նախաձեռնությունների համատեքստում: Միջոցառման երկրորդ օրը կայանալիք աշխատաժողովները երկխոսության տարածք կստեղծեն տեղական, ազգային ու ԵՄ ներկայացուցիչների միջև կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ԿԷԶԿՊԳԾ) իրականացման, ցուցադրական նախագծերի օրինակների ու կլիմայի քաղաքականության նպատակների շուրջ:

Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի 10-ամյակի հետ մեկտեղ միջոցառումը նաև կնշանավորի «ՔԴ՝ Արևելք» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը, որն իր աշխատանքը սկսել է ընթացիկ տարվա սկզբին: Հարկ է նշել, որ 2014 թվականից մինչև 2021 թվականը նախաձեռնության շրջանակներում իրականացվել է «Քաղաքապետերի դաշնագրի» 33 ցուցադրական նախագիծ՝ շուրջ 38.5 մլն եվրո ընդհանուր բյուջեով։

Արևելյան գործընկերության երկրները վերջին տասը տարվա ընթացքում կարողացել են կառուցել ուժեղ և աջակցող դաշնագրային համայնք, որտեղ կարևոր դեր են խաղում թե՛ նախարարությունները, թե՛ տարածքային իշխանությունների ասոցիացիաները՝ աջակցելով ստորագրող կողմերին կատարել CO₂-ի կրճատման իրենց պարտավորություններն ու իրականացնել կլիմայի փոփոխությանը հարմարվելուն ուղղված միջոցառումներ:

Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել «ՔԴ՝ Արևելք» ծրագրի քարտուղարության հաղորդակցության մենեջեր Ելենա Նիկիտինայի հետ ([email protected]) կամ այցելել մեր կայքը, որտեղ կարող եք գտնել ծրագրին առնչվող բոլոր տեղեկությունները, ներառյալ տեղեկագրերը, գործողությունների ծրագրերը և Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների մասին մանրամասն տեղեկատվությունը՝ հասանելի բոլոր համապատասխան լեզուներով

Այս համաժողովին մասնակցում են 150 ներկայացուցիչներ` Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ կառույցներից։ 

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությունը, որը միավորում է Արևելյան գործընկերության վեց երկրների գրեթե 500 համայնքներ, ուղղված է էներգետիկ և կլիմայական անցման ճանապարհի որդեգրմանը, ստորագրող կողմերի միջև փորձի, ինչպես նաև իրենց լավագույն պրակտիկաների փոխանակմանը և այլն։

Հայաստանի 14 համայնքներ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի մասնակից են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի տուրք կմտցնի՝ մեկ տոննան 95 եվրոյի չափով. FT
Եվրահանձնաժողովն առաջիկայում տուրքեր կմտցնի Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի համար...
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
Ամենաշատ