News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների այսպես կոչված «ոսկե դարաշրջանը» մոտենում է ավարտին։ Նա զգուշացրել է, որ Պեկինի շարժումը դեպի «ավելի մեծ ավտորիտարիզմ համակարգային մարտահրավեր է բրիտանական արժեքներին ու շահերին», հաղորդում է CNBC-ը։

«Եկեք պարզ լինենք, այսպես կոչված, ոսկե դարաշրջանն ավարտվեց»,-ասել է նա։

Սունակի խոսքով՝ «միամտություն» է կարծել, թե նախորդ տասնամյակում ավելի սերտ տնտեսական կապերը կարող են հանգեցնել սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների: Նա Պեկինին մեղադրել է «գլոբալ ազդեցության համար բացահայտ պայքարի մեջ՝ օգտագործելով պետական իշխանության բոլոր լծակները»։

Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող ապավինել «սառը պատերազմի պարզեցված հռետորաբանությանը»։

«Մենք ընդունում ենք, որ Չինաստանը համակարգային մարտահրավեր է մեր արժեքներին եւ շահերին, մարտահրավեր, որն ավելի է սրվում, քանի որ այն շարժվում է դեպի ավելի մեծ ավտորիտարիզմ»,-հավելել է Սունակը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ