News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինացի գործարար Վան Մինը հիացած է, որ Ռուսաստանը յուանի է անցել։ Լուսադիոդային լուսամփոփների նրա ընկերությունը ռուս հաճախորդների հետ պայմանագրերը կարող է յուանով կնքել, ոչ թե դոլարով կամ եվրոյով: Նա ասել է, որ դա «միշտ շահավետ տարբերակ է»։

Վանի պլանները փոխվել են ուկրաինական հակամարտության եւ դրան հաջորդած Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք ռուսական բանկերին եւ ռուսական շատ ընկերությունների զրկել են դոլարով եւ եվրոյով վճարային համակարգերից օգտվելու հնարավորությունից: Նրա պայմանագրային արտադրության բիզնեսը Ռուսաստանում մեծ չի եղել, բայց այժմ նա պատրաստվում է ներդրումներ կատարել պահեստային տարածքներում:

«Հուսով ենք, որ հաջորդ տարի Ռուսաստանում վաճառքները կարող են կազմել մեր ընդհանուր վաճառքի 10-15 տոկոսը»,- ասել է Չինաստանի Գուանդուն նահանգից մի գործարար, որի տարեկան եկամուտը կազմում է մոտ 20 միլիոն դոլար՝ հիմնականում Աֆրիկայից եւ Հարավային Ամերիկայից:

Վանը ցանկանում է այս տարի շահույթ ստանալ ռուսական տնտեսության սրընթաց «յուանիզացումից»: Նա շահեկան իրավիճակ է տեսնում, քանի որ չինացի արտահանողները նվազեցնում են իրենց արտարժութային ռիսկը, իսկ վճարումը դառնում է ավելի հարմար ռուս գնորդների համար:

Ռուսաստանի ֆինանսական տեղաշարժը դեպի արեւելք կարող է խթանել անդրսահմանային առեւտուրը, դառնալ դոլարի աճող տնտեսական հակակշիռ եւ սահմանափակել Արեւմուտքի ջանքերը՝ Մոսկվային տնտեսական միջոցներով ճնշելու համար:

Անցյալ ամիս Մոսկվայի բորսայում յուան-ռուբլի առեւտրի ընդհանուր ծավալն աճել է մինչեւ օրական միջինը 9 միլիարդ յուան (1,25 միլիարդ դոլար), ցույց են տալիս Reuters-ի կողմից վերլուծված ֆոնդային տվյալները: Նախկինում դրանք հազվադեպ են գերազանցել 1 միլիարդ յուանը ամբողջ շաբաթվա ընթացքում:

«Այնպես եղավ, որ ավանդական արժույթները՝ դոլարը, եվրոն, բրիտանական ֆունտը պահպանելը հանկարծ դարձավ շատ ռիսկային եւ թանկ»,- ասել է Մոսկվայի Caderus Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Անդրեյ Հակոբյանը: «Բոլորը մոտիվացված են եւ նույնիսկ մղվում էին դեպի ռուբլի կամ այլ արժույթներ, այդ թվում, առաջին հերթին, յուան»:

Հոկտեմբերին յուանի եւ ռուբլու առեւտուրը կազմել է 185 միլիարդ յուան, ինչը 80 անգամ գերազանցում է փետրվարի մակարդակը։

Հետաքրքրության աճը հանգեցրել է նրան, որ յուանի մասնաբաժինը արտարժույթի շուկայում աճել է մինչեւ 40-45 տոկոս՝ տարեսկզբի 1 տոկոսից, ասել է Մոսկվայի բորսայի արտարժույթի շուկայի դեպարտամենտի միջազգային նախագծերի ղեկավար Դմիտրի Պիսկուլովը:

Համեմատության համար՝ դոլար-ռուբլի զույգը, որը հունվարին կազմում էր ռուսական շուկայի առեւտրի ծավալների ավելի քան 80 տոկոսը, հոկտեմբերի դրությամբ ընկել է մինչեւ մոտ 40 տոկոս, համաձայն բորսայի եւ Կենտրոնական բանկի տվյալների։

Միջազգային դրամական հոսքերն նմանատիպ միտում են արտացոլում:

Համաշխարհային ֆինանսական ցանցի SWIFT համակարգի տվյալների համաձայն՝ մինչեւ ապրիլ Ռուսաստանը մայրցամաքային Չինաստանից դուրս յուանն օգտագործող երկրների շարքում չէր անգամ ներգնա եւ ելքային հոսքերի առումով: Այդ ժամանակվանից այն բարձրացել է 4-րդ հորիզոնական՝ զիջելով միայն Հոնկոնգին:

Ակյնուամենայնիվ, դա գլոբալ համատեքստում պատկերացնելու համար դոլարը եւ եվրոն շարունակում են մնալ գերիշխող արժույթներ, որոնք այս տարվա սեպտեմբերի դրությամբ կազմում են հոսքերի համապատասխանաբար ավելի քան 42 տոկոսը եւ 35 տոկոսը: Յուանը բարձրացել է գրեթե 2,5 տոկոսի` երկու տարի առաջվա 2 տոկոսից պակաս ցուցանիշից:

Վանի գործնական լավատեսությունը կիսում է Շեն Մուհույը, որը ղեկավարում է դեպի Ռուսաստան փոքր արտահանողների առեւտրային խումբը հարեւան Ֆուցզյան նահանգում: Նա ասել է, որ ավելի ու ավելի շատ ռուս գնորդներ են բացում յուանով հաշիվներ եւ գործարքներ կատարում ուղղակիորեն չինական արժույթով, ինչը, նրա կարծիքով, մեծ առավելություն է։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորություններ է բացել չինացի գործարարների համար»,- ասել է Շենը՝ հավելելով, որ իր ասոցիացիան բազմաթիվ հարցումներ է ստացել չինական ընկերություններից, որոնք հետաքրքրված են Ռուսաստանում բիզնեսով:

Յոթ ռուսական կորպորատիվ հսկաներ, այդ թվում՝ «Ռուսալը», «Ռոսնեֆթը» եւ «Պոլյուսը», ընդհանուր առմամբ 42 միլիարդ յուանի պարտատոմսեր են ներգրավել ռուսական շուկայում, Reuters-ի գնահատմամբ, եւ ցուցակը կարող է աճել, քանի որ «Սբերբանկը» եւ նավթային «Գազպրոմնեֆտ»ընկերությունն ասում են, որ իրենք նույնպես պարտքը յուանով են դիտարկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ