News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գանայի տնտեսությունը բանակցություններ է վարում Emirates National Oil Co.-ի հետ բարտերային համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա Արեւմտյան Աֆրիկայի երկրին նավթ գնել ոսկու դիմաց, հաղորդում է Bloomberg-ը: Կառավարությունը նախնական  պայմանավորվածություն է ձեռք բերել Դուբայում տեղակայված նավթային ընկերության հետ։ Այս մասին ասել է Գանայի փոխնախագահ Կաբիրու Մահաման:

Գանան՝ Աֆրիկայի երկրորդ խոշորագույն ոսկու արտադրողը, անցյալ շաբաթ հրամայել է խոշոր հանքարդյունաբերական ընկերություններին հունվարի 1-ից վաճառել իր վերամշակած մետաղի 20 տոկոսը Կենտրոնական բանկին, քանի որ այն ստեղծում է պահուստներ, որոնք կօգտագործվեն վառելիք ներմուծելու եւ դոլարի պահանջարկը նվազեցնելու համար այն բանից հետո, երբ դրա արժույթն այս տարի նվազել է 57 տոկոսով։ «Մենք բաց ենք ցանկացած շահագրգիռ միջազգային նավթային ընկերության համար»,-ասել է Մահաման:

Սեդիի թուլացումը խթանում է ինֆլյացիան եւ սպառում երկրի արտարժույթի պահուստները: Միեւնույն ժամանակ, կառավարությունը, որն այս տարի զրկվել է կապիտալի միջազգային շուկաներ մուտք գործելուց՝ պարտքի կտրուկ աճի եւ վարկերի սպասարկման արժեքի պատճառով, նախատեսում է խնդրել միջազգային պարտատոմսերի սեփականատերերին ընդունել իրենց ներդրումների կորուստները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության ճանապարհը հարթելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ