News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի Ճապոնիայում ծնված երեխաների թիվը ցածր է անցյալ տարվա ռեկորդային ցածր մակարդակից, ինչը կառավարության բարձրաստիճան պաշտոնյան անվանել է «կրիտիկական իրավիճակ»։

Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն խոստացել է համապարփակ միջոցառումներ՝ ավելի շատ ամուսնություններ եւ ծնունդներ խրախուսելու համար: 

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 599 636 ճապոնացի է ծնվել հունվար-սեպտեմբեր ամիսներին, ինչը 49 տոկոսով ցածր է նախորդ տարվ ցուցանիշից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ամբողջ 2022 թվականին  ծնունդների թիվը կարող է ընկնել անցած տարվա ռեկորդային ցածր մակարդակից՝ 811 000 երեխա, հաղորդում է ABC-ը։

Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունն է, բայց կյանքի գինը բարձր է, իսկ աշխատավարձի աճը ՝դանդաղ։ Շատ երիտասարդ ճապոնացիներ հրաժարվում են ամուսնանալ կամ ընտանիք ստեղծել՝ հուսահատված աշխատանքի մռայլ հեռանկարից։

Ծնունդների թիվը նվազում է 1973 թվականից ի վեր, երբ այն հասել է իր գագաթնակետին՝ մոտ 2,1 միլիոն: Կանխատեսվում է, որ մինչեւ 2040 թվականը այն կնվազի մինչեւ 740 000:

Ավելի քան 125 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիայի բնակչությունը նվազում է 14 տարվա ընթացքում եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2060 թվականը կնվազի մինչեւ 86,7 միլիոն: Բնակչության կրճատումն ու ծերացումը հսկայական հետեւանքներ են ունենում տնտեսության եւ ազգային անվտանգության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ