News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Դերեւյանկինը դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմին` քաղաքական ապաստան խնդրելով, հաղորդել է ՊԻԿ հեռուստաալիքը:

Նա պնդում է, որ արդեն 33 տարի ենթարկվում է հետապնդումների հատուկ ծառայությունների կողմից եւ երեք անգամ ազատազրկման է դատապարտվել: Վերջին անգամ նա ազատության մեջ է հայտնվել 2004թ.: Այսօր 52-ամյա Դերեւյանկինը «Կատին-2» կոմիտեի նախագահն է:

Նա Սմոլենսկում Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի օդանավի կործանման անկախ հետաքննություն է վարում: Ըստ այլախոհի, իր նկատմամբ հետապնդումների պատճառներից մեկն էլ 2008թ. պատերազմի վերաբերյալ դիրքորոշումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ