News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չստորագրելը գնահատում եմ որպես իշխանության եւ վարչապետի թիմի խայտառակություն, որովհետեւ չի կարելի նստել սեղանին որեւէ փաստաթղթի քննարկում անել, եւ վերջում նման արդյունքի հասնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը դեմ էր, պետք է այդ փաստաթուղթը այդքան լայն քննարկում չունենար:

«Որպես ազգային շահերը պահող անձ, այո, ողջունելի է վարչապետի դիրքորոշումը, բայց ցավն այն է, որ այդ դիրքորոշումը փոփոխական է, մենք մինչ այդ այլ դիրքորոշումներ ենք տեսել: Եթե մեկ տարի առաջ այդ դիրքորոշումը ձեւավորվեր ու պաշտպանվեր, ես միայն կողջունեի, բայց այս փուլում խայտառակություն է այն, ինչ տեղի ունեցավ: Այսինքն թիմը փաստի առաջ է կանգնեցրել վարչապետին: Այդ փաստաթուղթը չպետք է գար հասներ ՀԱՊԿ գագաթնաժողովի քննարկմանը: Պետք է նախօրոք ասվեր, որ մեր վարչապետը չի ստորագրելու: Սա արտաքին քաղաքականությունը վարող թիմի պրոֆեսիոնալիզմի բացակայություն է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ավելի ուշ հայտարարեց, որ կառույցը առաքելություն կուղարկի Հայաստան, նաեւ ռազմաքաղաքական աջակցություն կցուցաբերի, Թարվերդյանն ասաց. «Ես որպես քաղաքական գործիչ կցանկանայի Ղարաբաղում տեսնել ոչ թե ռուսական, այլ ՀԱՊԿ խաղաղապահներին: Չնայած մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ի անդամ միջինասիական երեք պետությունները շատ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ Բելառուսի նախագահն Ալիեւին համարում է «մեր մարդը», թող հավաքական պատասխանատվություն կրեն Արցախի անվտանգության համար»,-ասաց նա:

Թարվերդյանի խոսքով, ՀՀ իշխանություններն ուզում են, որ ՀԱՊԿ երկրները աջակցեն Հայաստանին, ինչ-որ գործողություններ անեն այն դեպքում, երբ մենք ինքներս չենք ուզում պայքարել մեր անկախության, ինքնիշխանության համար։

Անդրադառնալով նրան, որ Ալիեւը հրաժարվել է Բրյուսելում կայանալիք բանակցություններից՝ նշելով, որ ինքը դեմ է, որ դրանց մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Թարվերդյանն ասաց. «Ալիեւը աստղային տարերքի մեջ է, իրականությունից ամբողջությամբ կտրվել է: Եթե այդ բանակցությունները լինեին ԱՄՆ ներկայացուցիչների ներկայությամբ, միգուցե Ալիեւը հրաժարվեր նաեւ այդ տարբերակից: Մենք ասել ենք, որ բանակցությունները պետք է վարել որեւէ գերհզոր պետության միջնորդությամբ: Ալիեւը հասկանալով, որ Ֆրանսիան կարող է բալանսավորված, խաղաղ դարաշրջանի հիմք դնել, հասկանում է, որ դա իր շահերից չի բխում, ինքը մտել է մեր ինքնիշխան տարածք եւ չի ուզում հետ գնալ: Այս տարածաշրջանում բանակցություններով ոչ մի թիզ հող ոչ վերցվում է, ոչ հետ է տրվում:

Վերջին պատերազմում Ադրբեջանի տարած ժամանակավոր հաղթանակը կուրացրել է Ալիեւին։ Նա արդեն իրեն մեծ դեր է վերագրում տարածաշրջանում նոր հարցերի կարգավորման առումով: Կոնսոլիդացված Արեւմուտքը Ալիեւին դրդում է Իրանի հետ հակամարտության: Ի դեպ, Ալիեւի հիմարությունները կարող են ի շահ Հայաստանի եւ Արցախի լինել, որովհետեւ նա կարող է իրեն այնքան ուժեղ երեւակայել, որ կմտածի, թե ռազմական գործողություններ կարող է իրականացնել Իրանի դեմ: Այսինքն մի հիմար ագրեսորի գործողությունները կարող են լինել մյուս պետության հաջողության սկիզբը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ