News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) մեծ մտահոգությամբ հետեւում է Հայաստանում վերջերս ժողովրդավարության անկման միտումին։ Այս մասին ասվում է CDI-ի հայտարարության մեջ։

«Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երեւանի օդանավակայանում առանց համապատասխան իրավաբանական ծանուցման Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի (CDI անդամ) ուղեւորությունների անսպասելի եւ վրդովեցուցիչ արգելքը։

Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։

Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաեւ Հայաստանի Սահմանադրությամբ եւ կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) Հայաստանի իշխանություններին հիշեցնում է երկրում հիմնարար իրավունքների՝ ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ապահովման գործում իրենց պատասխանատվության մասին:

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով գործերը եւ խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։

Մենք ուշադիր հետեւելու ենք իրավիճակին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ