News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը կարծում է, որ ժողովրդագրական լուրջ փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Որպեսզի այս գործընթացը նման ազդեցություն ունենա, այցելուները պետք է հաստատվեն Հայաստանում, ապրեն որոշակի ժամանակ։

Հայաստան ժամանածների պահվածքը՝ ապագայում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների տեսակետից, այստեղ հաստատվելու ծրագրերի տեսակետից, որոշակի չէ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա բացատրեց, որ ամեն ինչ կախված է Ուկրաինայի հակամարտության ընթացքից։

Համեմատած 30 տարվա ընթացքում դիտարկված միգրացիոն հոսքերի հետ՝ ներկայիս գործընթացը, ինչպես ընդգծեց Եգանյանը, բացառիկ բնույթ է կրում եւ առանձնանում է Հայաստանի գործունեության բոլոր ոլորտների, այդ թվում՝ տնտեսության վրա իր դրական ազդեցությամբ։ Մի բան է, երբ փախստականներն են գալիս, եւ դա ծանր բեռ է դառնում պետության վրա, մեկ այլ բան է մարդկանց գալը, ովքեր իրենք կապիտալ են բերում։

«Եթե նախկինում մենք գործ ունեինք բռնի տեղահանության, փախստականների հոսքերի հետ՝ իրենց բազմաթիվ խնդիրներով, ապա ներկայիս միգրացիան, ընդհակառակը, ստեղծում է հնարավորություններ, բերում բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Ստացվում է, որ Հայաստանում լրացուցիչ քանակի աշխատատեղեր են ստեղծվել։

Սրա հետ մեկտեղ դա հանգեցնում է անշարժ գույքի եւ սպասարկման ոլորտում գների բարձրացման։ Ինչ վերաբերում է սպառողական ապրանքների գներին, ապա, ըստ փորձագետի, դրանք քիչ առնչություն ունեն Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիների հոսքի հետ, քանի որ այնքան շատ չեն (ընդհանուր բնակչության 3-4 տոկոսը), որ զգալի ազդեցություն ունենան շուկայի վրա:

«Մյուս դրական ազդեցությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները հայ գործարարների հետ շփվելու ընթացքում դրական ազդեցություն կունենան բիզնես վարելու մշակույթի վրա։ Բացի այդ, Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, բնակչության 90 տոկոսը հայեր են։ Գլոբալացվող աշխարհում բազմամշակութային միջավայրը ցանկալի երեւույթ է:

Հետեւաբար, Ռուսաստանից քաղաքացիների հոսքից շահում է եւ՛ պետությունը՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի չափով հարկերի տեսքով, եւ՛ հանրությունը՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի չափով եկամուտ ստանալու հնարավորության տեսքով՝ անշարժ գույքի գների բարձրացման ֆոնին»,- ասաց նա։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների ներհոսքի հետ կապված գործընթացները երկարաժամկետ լուրջ երեւույթ չի համարում եւ, նրա կարծիքով, ժողովրդագրական պատկերի առումով դա շոշափելի փոփոխությունների չի հանգեցնի։

 Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ