News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔՊ ֆեյսբուքյան էջից։

«Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։

Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր»,- նշվում է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ