News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կրճատել է Սիրիայի հյուսիսում Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) գործընկեր պարեկային խմբերի քանակը՝ տարածաշրջանում թուրքական հարվածներից հետո եւ Անկարայի վտանգավոր ցամաքային ներխուժումից առաջ, հայտնում է Reuters-ը:

Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը լրագրողներին ասել է, որ թեեւ ԻՊ-ի դեմ գործողությունները չեն դադարել, պարեկային խմբերի թիվը կրճատվել է, քանի որ SDF-ն կրճատել է նաեւ սեփական պարեկների քանակը:

Ռայդերը հավելել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շուտով կխոսի իր թուրք գործընկերոջ հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ