
Պղնձի արժեքը չորեքշաբթի աննշան բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,1 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,65 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,99 տոկոսով՝ 8 037,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,72 տոկոսով՝ 2 379,5 դոլար, ցինկինն իջել է 0,09 տոկոսով՝ 2 934,5 դոլար։