News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ- որտեղ, ինչպես սպասվում է, նրան կընդունի երկրի նախագահ Ջո Բայդենը, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«Մակրոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի սահմաններից դուրս գտնվող «Էնդրյուս» միավորված բազայում, նա երկու օր կանցկացնի ԱՄՆ մայրաքաղաքում՝ Նոր Օռլեան այցելությունից առաջ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ Մակրոնի Վաշինգտոն կատարած այցի հիմնական թեմաներից մեկը լինելու է ԱՄՆ գնաճի իջեցման մասին ակտը (IRA)։ Մակրոնը, ինչպես սպասվում է, փորձելու է համոզել ԱՄՆ նախագահին մեղմել այն օրենքը, որը, նրա խոսքով, հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերին եւ «բարեկամական չէ»։ Երկու ղեկավարների բանակցությունները վերաբերելու են նաեւ Եվրոպային ԱՄՆ-ի վաճառած գազի գներին եւ Չինաստանի հետ մրցակցությանը։

Ֆրանսիայի նախագահի այցն ԱՄՆ կավարտվի դեկտեմբերի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ