News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր։ Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ այցելել է Մեղրու հիմնանորոգվող մանկապարտեզ, որտեղ աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով։

Ռոբերտ Ղուկասյանը շրջել է 240 երեխայի համար նախատեսված ՆՈՒՀ-ի մասնաշենքերում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին ու դրանց որակին։

Մեղրու մանկապարտեզում այժմ ներքին հարդարման ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Լուծվել է նաև երեխաներին անհրաժեշտ գույքի հարցը, որը հիմնանորոգման ավարտից հետո կհատկացվի մանկապարտեզին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ