News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում COVID-19-ի պայքարի պատրվակով մտցված լոքդաունների դեմ հանդես եկող ցուցարարները չպետք է ենթարկվեն ֆիզիկական բռնության կամ վախեցումների, երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք չենք ցանկանում, որպեսզի ցուցարարներին ֆիզիկական վնաս հասցվի, որպեսզի նրանց վախեցնեն կամ որեւէ կերպ ինչ-որ բան հարկադրեն։ Ահա թե ինչ է խաղաղ ցույցը, եւ մենք շարունակում ենք պաշտպանել այն՝ լինի Չինաստանում, Իրանում, թե որեւէ այլ տեղ ամբողջ աշխարհում»,- ասել է Քիրբին CNN հեռուստաալիքի հարցազրույցում։

Չինաստանի իշխանությունները որոնում են նրանց, ովքեր բողոքի ցույցի էին դուրս եկել հանգստյան օրերին, «Ռոյթըր» գործակալությանը տեղեկացրել են Պեկինի ցույցերի մասնակիցները։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավունքները եւ ազատությունները պետք է իրականացվեն օրենքի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ