News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության գործով հարցաքննվել է մեղադրյալներից մեկի հորաքույրը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ նա մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի հորաքույրն է։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վրույր Բարսեղյանի հորաքույրը եւս մասնակցություն է ունեցել այդ սպանությանը` թաքցնելով հանցագործության հետքերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորված են։ Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Նշենք, որ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Ամենաշատ