News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավանության վարկանիշը մեկ շաբաթում մի քանի կետով բարձրացել է։ Այս մասին նշվել է Ipsos-ի հարցախույզում, տեղեկացրել է Reuters-ը։

Նշվել է, որ քաղաքական գործչի վարկանիշը բարձրացել է 37-40 տոկոսով՝ Դեմոկրատական կուսակցության աճող աջակցության շնորհիվ։ Այնուամենայնիվ, հարցախույզը ցույց է տվել, որ Բայդենի ցուցանիշները նրա նախագահության ամբողջ ընթացքում դեռեւս ամենացածր մակարդակում են։

Հարցախույզի տվյալների համաձայն՝ դեմոկրատների 78 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս նախագահի աշխատանքին Սպիտակ տանը՝ նախորդ հարցախույզի 73 տոկոսի համեմատ։ Հանրապետականների շրջանում երկրի նախագահին աջակցությունը մնացել է 9 տոկոսի մակարդակում։

Reuters/Ipsos-ի հարցախույզը կատարվել է ԱՄՆ տարածքում, առցանց, անգլերենով, 1 005 չափահաս քաղաքացիների (ներառյալ 453 դեմոկրատ եւ 365 հանրապետական) շրջանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ