News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պերուի մասնագետները վերջին շաբաթներին երկրի լողափերին հայտնաբերել են մոտ 14 հազար մահացած վայրի թռչուն, որոնցից 10 հազարը՝ հավալուսն։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անտառների եւ վայրի կենդանական աշխարհի պաշտպանության ազգային ծառայությանը։

Նշվել է, որ թռչունների մահվան պատճառը թռչնի գրիպն է։

«Վերջին պաշտոնական հաշվետվությունում, որը հրապարակվել է ծառայության կողմից՝ ամբողջ երկրից ստացված տվյալների հիման վրա, տեղեկացվել է 13 869 վայրի ծովային թռչունների մասին, որոնք մահացել են H5N1 թռչնի գրիպից»,- ասել են մասնագետները։

Արգելոցային գոտիների տարածքում եւ դրանց սահմաններից դուրս գտել են 10 257 մահացած հավալուսն, 2 919 մահացած պերուական խոլահավ եւ 614 կապտաոտ խոլահավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ