News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկարատև հետազոտական ու նախապատրաստական աշխատանքների արդյունքում 2022 թվականի նոյեմբեր ամսից հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրականացման բուն գործընթացը։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։

Ծրագրի իրականացման արդյունքում կշահեն գյուղացին, սպառողն ու տնտեսվարողը՝ համարակալման գործընթացը համապետական մակարդակով իրականացվող ծրագիր է, որի արդյուքում շահեկան դիրքում են հայտնվում պետություն–մասնավոր հատվածները, ստեղծվում են նախադրյալներ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման, պահեստավորման և իրացման արդյունավետության բարձրացման համար, միջազգային չափանիշներին համապատասխան համարակալված և հաշվառված ԽԵԿ–ի պահման և աճեցման համար, ապահովելով մսատու և կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։

Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնրավոր կլինի գտնել և վերադարձնել կենդանուն անասնատիրոջը։ 

«ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագիրն անասնաբուծության ոլորտի այն հենասյուներից է, որը հնարավորություն է տալիս կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմեր ներդնել, մատուցվող անասնաբուծական ծառայությունների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնել, արտադրել անվտանգ սնունդ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան», - նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը հնարավորություն կընձեռի լուծել առաջնային ու կարևորագույն մի շարք խնդիրներ՝ ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ, դյուրացնել մսի՝ արտահանումը, ինչն իր հերթին, կհանգեցնի արտահանման ծավալների ավելացմանը։ Բացի այդ, ծրագիրը զգալիորեն կնպաստի կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման բարելավմանը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Արդյունքում ստեղծվելու է բազա, որի հիման վրա հնարավոր կլինի անհրարժեշտ անասնահակահամաճարակային միջոցառումների պլանավորումը դարձնել առավել ճկուն՝ ապահովելով հանրային առողջության պաշտպանության առավել բարձր մակարդակ։ 

Սպառողն էլ, իր հերթին, կենդանական ծագման մթերք գնելիս առավել վստահ կլինի, որ ձեռք է բերում առողջ և անվտանգ սնդամթերք։

Ծրագրի շրջանակներում գյուղացին հարկային որևէ պարտավորություն չի ունենալու, բոլոր ծախսերն իրականացվելու են պետական միջոցներով։

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Համակարգի ներդրմանն աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ