News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

Նամակում, որը պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, ասվում է․

«Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից անցել է երկու տարի, բայց անվտանգության հիմնական խնդիրները դեռ չեն լուծվել։ Շատերի հիմնարար իրավունքները շարունակվում են ոտնահարվել, նոր բախումների ու վայրագությունների զգալի ու ահագնացող վտանգ կա։ Հատկապես տագնապալի է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների իրականացման հավանական սցենարը։ Ադրբեջանի կառավարության ծայրահեղ ատելությունը և ռազմատենչ հռետորաբանությունը, հայկական հուշարձանների ոչնչացումը և մշակութային ժառանգության յուրացումը, ադրբեջանական զինված ուժերի բացառիկ դաժանությունը, բռնության կիրառման շարունակական սպառնալիքները, ահաբեկումը բնորոշ են ցեղասպանական վայրագություններին։ Էթնիկ զտումների սցենարը կարող է իրականություն դառնալ, եթե ադրբեջանական կողմի հանցագործությունները մնան անհասցե, և պաշտոնական Բաքվի վրա արդյունավետ ճնշում չգործադրվի՝ բռնությունից զերծ մնալու համար»։

Կազմակերպությունները նշել են, որ այս իրավիճակը պետք է պատշաճ ուշադրության և գնահատականի արժանանա միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:  «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ լայնածավալ հարձակումը բացահայտ ագրեսիայի ակտ էր՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, և Ադրբեջանը շարունակում է տարածքներ օկուպացնել Հայաստանի արևելյան և հարավային հատվածում ՝ կենսապահովման զգալի մարտահրավերներ ստեղծելով տեղի բնակչության համար։ Եվ այնուամենայնիվ, շատ հայտարարություններ, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Գուտերեշի հայտարարություններից մեկը, չեզոք երանգ ունեն։ Սա միայն ոգևորում է ագրեսորին», - շեշտել են նամակի հեղինակները:

Քաղհասարակության ներկայացուցիչները ողջունելի զարգացում են համարել Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը, որն աշխատում է Հայաստանի տարածքում, սակայն նշել են, որ դրա առաքելության ժամկետը ընդամենը երկու ամիս է, և այն բավարար անձնակազմ չունի տեղում: «Ավելին, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի երկարաձգել առաքելության ժամկետը՝ առանց զգալի միջազգային ճնշման, սակայն շատ կարևոր է, որ նման միջազգային առաքելությունը մնա որպես ուժի հետագա կիրառումը կանխելու մեխանիզմ: ՄԱԿ-ը կարող է ունենալ իր խոսքն այստեղ, բայց նաև քննարկել այս առաքելությանը միանալու ջանքերը: Միջազգային ավելի ազդեցիկ ներկայությունն ու ներգրավվածությունը խաղաղության միակ հույսն է՝ հաշվի առնելով երկու կողմերի միջև ուժերի ահռելի անհավասարակշռությունը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման ռիսկը պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա։ Բաքվին պետք է պարզ լինի, որ աշխարհը հետևում և ակնկալում է, որ նա կհրաժարվի ուժի և ահաբեկման շարունակական կիրառումից և կսկսի ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետ, որոնք, կլինեն միջազգային միջնորդությամբ։ Պետք է ճնշում գործադրվի նաև Բաքվի վրա, որպեսզի թույլատրվի մարդասիրական մուտքը տարածաշրջան (այս պահին միայն ԿԽՄԿ-ն ունի մուտք), հատկապես ՄԱԿ-ի համար», - ասված է նամակում։

Եզրափակելով նամակը՝ կազմակերպությունները նշել են, որ թեև ԼՂ հիմնախնդիրը կարող է թվալ փոքրամասշտաբ հակամարտություն, այն ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու վտանգավոր նախադեպ է ստեղծում և թուլացնում է հակամարտությունները լուծելու և կանխելու համար նախատեսված միջազգային շրջանակներն ու ինստիտուտները, այդ թվում՝ ՄԱԿ-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ