News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Աշտարակի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն համայնքի մի բնակչի: 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացված հետքերով ապակե կաթուցիչ և պոլիէթիլենային փաթեթ:

Փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Ձերբակալվածի հայտնածով՝ կաթուցիչում և փաթեթում մարիխուանա է: Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:

Աշտարակի բաժնի ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ թարմ հետքերով բացահայտվեց Աշտարակում կատարված ևս մի հանցավոր արարք:

Նոյեմբերի 24-ին բաժնում հաղորդում էր ստացվել: Ղազարավան համայնքի բնակիչը հայտնում էր, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել էին իր տան մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դռան կողային ապակիները և փորձել հրկիզել այն:

Դեպքի վայր մեկնած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ Ղազարավանում բնակվող երկու երիտասարդ՝ 17 և 18 տարեկան, անձնական խնդիրներ էին ունեցել տուժողի հետ և փորձել էին հրկիզել նրա մեքենան՝ դյուրավառ նյութ լցնելով վրան: Չկարողանալով հասնել արդյունքի՝ հեռացել էին: Ժամեր անց նրանցից մեկը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաբեությամբ տիրացել էր 70-ամյա կնոջ ոսկյա մատանուն. Ոստիկաններն արագ հայտնաբերեցին խարդախին
Ոստիկանության Արմավիրի բաժնում 70-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, որ «Իրանի լրատվամիջոցների հրապարակումները կարող էին շարժառիթ դառնալ»  հարձակման համար
«Բաքուն չի կարծում, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա»...
Ալիեւը շտապել է «ահաբեկչություն» անվանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը
Ալիեւը Թեհրանում հարձակումն ադրբեջանական դեսպանատան դեմ անվանել է ահաբեկչություն...
Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննվում է առաջնահերթության բարձր աստիճանով. ԻԻՀ ԱԳՆ
ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին ընդգծել է, որ իրանական անվտանգության ուժերը օպերատիվ գործողություններ ․․․
ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պարտավորվում է կալանավայրում մահացած Ս․ Ոսկանյանի կնոջը փոխհատուցել 20 000 եվրո
ՄԻԵԴ-ը հայցը բավարարել է՝ հաշվի առնելով Ս. Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության վերաբերյալ փորձագիտական խմբի միաձայն կարծիքը...
Գողացել էր համագյուղացի կնոջ գառներն ու տվել պարտքի դիմաց
Հունվարի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում էր տվել Թորոսգյուղի...
Ամենաշատ