News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց Վարդաքար գյուղի մի բնակիչ. նոյեմբերի 16-ից տնից բացակայել էր, իսկ օրեր անց վերադառնալով՝ տեսել էր, որ հյուրասենյակի պահարանից բացակայում է ալկոհոլային խմիչքների հավաքածուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր և պարզեց, որ տուն էին մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով: Վնասի չափը մոտ 200 հազար դրամի էր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Վարդաքար գյուղի 35-ամյա մի բնակիչ: Նա խոստովանեց, որ օրեր առաջ ինքն էր ձեռքով խփել-բացել խոհանոցի պատուհանը և գողացել ոգելից խմիչքները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծեծկռտուք՝ ավտոնորոգման կետում. 25-ամյա երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է մյուսի կրծքավանդակին
Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի փողոցի ավտոնորոգման կետերից մեկում ծեծկռտուք է եղել…
Ավստրալիայում գտել են գերռադիոակտիվ պարկուճը, որը կորել էր պահեստ ուղարկվելու ճանապարհին
Կորած գերռադիոակտիվ պարկուճը հայտնաբերվել է Արեւմտյան Ավստրալիայում...
Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը․ shamshyan․com
Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի…
Անճանաչելի դարձած Սաակաշվիլին դատարանի նիստին ցույց է տվել դուրս ցցված կողոսկրերը
Հատկանշական է, որ Twitter-ի օգտատերերը Սաակաշվիլիի լուսանկարները հրապարակում են #SaveMisha հեշթեգով․․․
10 տարի պարային հոլովակի համար․ իրանցի զույգին դատապարտել են «Թեհրանի դարպասների» մոտ նկարահանված հոլովակի համար
Վերջին ամիսներին Իրանի իշխանությունները շարունակում են հետապնդել մարդկանց, որոնց համարում են կանանց իրավունքների պաշտպանության արշավի մասնակից․․․
Երեւանցի եղբայրները բարում դանակի սպառնալիքով վերցրել էին աշնակցու հեռախոսն ու ոսկյա մատանին
Հունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Ամենաշատ