News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-22-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի, մասնակցել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին: ՀԱԷԿ-ի պատվիրակությունը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, այցելել ցուցահանդեսային տաղավարներ, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, արծարծվել են ոլորտային մի շարք հարցերի նոր առաջարկներ ու լուծումներ: Առավել հետաքրքիր ցուցանմուշների վերաբերյալ ձեռք են բերվել տեխնիկական, տեխնոլոգիական և կոնտակտային տվյալներ՝ հետագա քննարկման և գնահատման համար: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում:

«Ֆորումի շրջանակներում «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ա. Լիխաչովի հետ կայացած հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է ատոմային ոլորտում հայ-ռուսական երկարամյա համագործակցության արդյունավետությունը, նախանշվել են ընդլայնման հեռանկարները:

«Ռուսատոմ սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր. թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումների քննարկումն ու համաձայնեցումը, ըստ պայմանավորվածության, կշարունակվեն հետագա հանդիպումների ընթացքում:

Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարները հանդիպել են նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Սպասկիի հետ և քննարկել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման վերաբերյալ հարցեր:

 «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը՝ որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է ասոցիացիայի պլանային աշխատանքներին, իսկ «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրովի հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հանդես է եկել «ՇԿՀԱ-ի Կառավարիչների խորհրդի նախագահի դերի տեսլականը ընթացիկ փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում» զեկույցով:

Կազմակերպվել են նաև հանդիպումներ «ՏՎԷԼ» ԲԸ ղեկավարության հետ, համաձայնեցվել են մի շարք գործնական քայլեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

 «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումի շրջանակներում ավանդաբար անցկացվել են նաև երիտասարդական մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են Աֆրիկյան, Լատինամերիկյան և Ասիական մայրցամաքների շուրջ 10 երկրների տեխնոլոգիական ձեռնարկությունների, բուհերի,          հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում և ՀԱԷԿ-ից: BRICS (5 երկրների խումբ՝ Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) երիտասարդական էներգետիկական գործակալության հետ համատեղ իրականացված միջոցառումների ծրագիրը ևս բավականին հագեցած էր. ստեղծված աշխատանքային խմբերը քննարկել են առաջադրված ոլորտային խնդիրները, ներկայացրել դրանց հնարավոր լուծման իրենց տարբերակներն ու քայլերը: Արդյունքում մշակված նախագծերը ներկայացվել են «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ. Կոմարովին և ոլորտային այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք, ողջունելով և բարձր գնահատելով երիտասարդների մտահղացումներն ու նախաձեռնությունները, պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել ներկայացված նախագծերի կյանքի կոչմանն ու իրականացմանը:

Ֆորումի շրջանակներում երիտասարդական թևի ներկայացուցիչներն առաջինը հնարավորություն ստացան դիտելու ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ատոմ» վավերագրական ֆիլմը, որտեղ հանգամանալից վերլուծությամբ ներկայացվում են ածխաթթու գազի արտանետումների մեծ ծավալների պատճառած վնասներն ու հետևանքները և ընդգծվում է միջուկային էներգետիկայի կարևորագույն դերը գլոբալ աղետի կանխման հարցում»,- նշված է գրառման մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ