News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցները մշտական բնույթ են կրում։

168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ ամեն երեկո թշնամին կրակում է և, ի տարբերություն նախկինի, հիմա ծանր զինատեսակներից է կրակում։

«Ամեն օր երեկոյան ժամը 20։00-ից  կրակում են, ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր։ Ամեն օր են այդ կրակոցները լինում։ Կրակոցների թիրախում հատկապես հայկական դիրքերն են, դե, դիրքերն էլ մեզ շատ մոտ են, մերը՝ 1,5 կիլոմետր, իսկ իրենց դիրքերը՝ 2,5 կմ»,- նշեց Կախակնի վարչական ղեկավարը։

Ըստ Աշոտ Վաթյանի, այս փուլում թշնամին նպատակ է հետապնդում վախի մթնոլորտ տարածել խաղաղ բնակչության շրջանում։

«Ժողովուրդը խուճապի ու անորոշության մեջ են, մի քանի ընտանիք գյուղից դուրս է եկել։

Երեկոյան ժամն են ընտրել կրակոցների համար, որովհետև լռություն է, ու կրակոցների ձայները բարձր են լսվում։ Առավոտները որ կրակում են՝ գյուղը շարժի մեջ է, չի լսվում, բայց երեկոյան պարզ լսվում է։

Ի դեպ, թշնամին արդեն խոշոր տրամաչափով է կրակում, «մինամյոտ» են խփում, ուրբաթ ամբողջ երեկոյան դրանով էին խփում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Աշոտ Վաթյանի կարծիքով՝ ձյուն գալուց հետո հնարավոր է՝ թշնամին գյուղի վրա սադրանքները դադարեցնի, բայց դիրքերի ուղղությամբ սադրանքները կշարունակի, գյուղում ձյունը խորն է լինում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 200-ից ավելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերեվարվածներ։ Այդ հարձակումից հետո ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում է հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրանք Սովետական Հայաստանի սահմաններն են, եւ այդ սահմանները ոչ մի իրավական ուժ չեն կարող ունենալ. Աջապահյան
Մենք ոչ մի թիչ հող հանձնելու չունեինք եւ չունենք, ուրիշ բան, որ հանձնել ենք, բայց…
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ամենաշատ