News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ մեքենաշինության, նավաշինության եւ ավիաշինության ոլորտներում, տեղեկացրել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը։

Նա եւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը չորեքշաբթի, «Ռուս արդյունաբերող» համաժողովի շրջանակում, ստորագրել են հուշագիր Ռուսաստան-Իրան գործնական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին։

«Մենք համատեղ նախագծերի սկզբունքային համաձայնագրեր ենք կնքել տուրբինների արտադրության, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների եւ ավիաշինության, ինքնաթիռաշինության, ինչպես նաեւ տրակտորների եւ գյուղատնտեսական սարքավորումների արտադրության ոլորտներում»,- ասել է Փեյմանփակը։

Նա ավելացրել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այս ոլորտներում», որտեղ կա ՌԴ-ի հետ համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ