News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավորներին, որոնք բվայր են դրել իրենց մանդատները:

«Մեր աշխատանքի ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի հետ, ազգային ինստիտուտների հետ, որոնք մեր ազգի, պետականության ողնաշարն են եւ նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանին սպառնացող մարտահրավերների հաղթահարման»,-ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ Արամ Վարդևանյանը մանդատը վայր դրեց, քանի որ տեսնում էր, որ փաստաբանական գործունեությամբ կարող է ավելի շատ օգտակար դեր խաղալ։

«Միշտ էլ հնարավոր է գտնել պատճառներ, այո՛, մեզ դեռ չի հաջողվել այն հիմնական նպատակադրումները, որ դրել էինք մեր առաջ, իրականացնել, բայց արդյո՞ք որոշակի արդյունքներ մենք չունենք, սա, խնդրում եմ, չանտեսենք։ Մենք ունեցել ենք արդյունքներ. այս իշխանությունը չի կարողացել իրականացնել թուրք-ադրբեջանական ծրագրերը», - ասաց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա թե՛ ապօրինի գործողություններով, թե՛ կեղծ լուրեր տարածելով. «Ես զարմանում եմ լրատվամիջոցների վրա, որ այդ կեղծ լուրերը չբացահայտելով ընդդիմության անընդհատ հարցադրումներ են անում՝ թե կարո՞ղ է այսպիսի խնդիրներ կան, դրա համար են մանդատները վայր դնում»:

Դիտարկմանը, որ գուցե մանդատը վայր դրած պատգամավորներն արագ իշխանափոխության ակնկալիք ունեին, որոնք չիրականացան եւ նրանք որոշեցին հեռանալ, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ցանկացած պայքար իր մեջ ակնկալիքներ է պարունակում՝ ժամանակի առումով, ստեղծվող արդյունքի տեսանելիության առումով: Հիմա պայքարը շարունակվում է: Այո, մարտավարական տեսակետից մեր գործընկերներըկարող է համարում են, որ Ա-ում պայքարն անիմաստ է, ԱԺ-ից դուրս պետք է պայքարեն: Մենք համարում ենք, որ բոլոր հարթակներում պետք է կարողանանք պայքարը տանել»:

Հարցին,թ ե հնարավո՞ր է, որ «Հայաստան» խմբակցությունում միայն ՀՅԴ-ականները մնան, մյուսները մանդատները վայր դնեն, նա պատասխանեց, որ կա «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ. «Այո, մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց առաջադրմամբ թեկնածուները մանդատը վերցնելու դեպքում պետք է դուրս գան այդ կուսակցությունից, բայց ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը երբեք ու որևէ պայմաններում ճնշումներին չի ենթարկվելու»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մանդատները դնելու հարց չի քննարկվում. «Դա ավելի շատ անձնական որոշում է: Վաղը չի բացառվում, որ կարող է ես էլ նման բան մտածեմ: Մենք պետք է տարանջատենք պառակտում ասվածը մարդու անձնական որոշումներից»:

Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրելիրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունից մանդատնեը վայր էին դրել Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանը։

Տպել
Ամենաշատ