News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ծրագրում են ավելացնել աջակցությունը «ՆԱՏՕ-ի գործընկերներին»՝ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովային, որոնք, նրա խոսքով, «Ռուսաստանի ճնշման տակ են»։

Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել Բուխարեստում Ֆինլանդիայի, Շվեդիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի արտգործնախարարների նիստին, հայտնում է դաշինքի պաշտոնական կայքը։

«Հատուկ ողջույններ մեր գործընկերներ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովայի Հանրապետությանը։ Այսօր այդ գործընկերները գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտադիր են մեծացնել նրանց աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ «երկար տարիների ընթացքում» ՆԱՏՕ-ն եւ դաշնակիցները «աջակցություն են ցուցաբերել բոլոր երեք գործընկերներին», այդ թվում՝ պաշտպանական ներուժի ավելացման, բարեփոխումների իրականացման եւ իրենց պաշտպանական եւ անվտանգության ինստիտուտների ամրապնդման գործում։

Նրա խոսքով՝ Բուխարեստում հանդիպումը վկայում է  «այս դժվարին ժամանկներում» ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ  «ուժեղ եւ զարգացող համագործակցության» մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի հետ Չինաստանի համագործակցությունը մարտահրավեր է ոչ միայն Ասիայի, այլեւ Եվրոպայի համար. Սթոլթենբերգ
Նրա խոսքով՝ «Չինաստանն ավելի ու ավելի շատ ներդրումներ է կատարում միջուկային զենքի եւ հեռահար հրթիռների մեջ․․․
Անկարան քայլեր չի տեսնում, որոնք թույլ կտան հավանություն տալ Ստոկհոլմի հայտին․ Թուրքիայի ԱԳՆ
Նրա խոսքով՝ Թուրքիան նման քայլեր չի տեսնում նաեւ Ֆինլանդիայից, բայց առաջին հերթին դա վերաբերում է Շվեդիային․․․
Չինաստանը վախեցնում է իր հարեւաններին. սա կրիտիկական պահ է ՆԱՏՕ-ի եւ Ճապոնիայի համար․ Սթոլթենբերգ
Նրա խոսքով՝ անդրատլանտյան եւ Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգությունը «խորապես փոխկապակցված են․․․
Թուրքիան Շվեդիայից առանձին հայտի դեպքում կքննարկի Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու    
Ֆինլանդիայի վերաբերյալ գործընթացի սկզբից մենք ասել ենք, որ դրական ենք վերաբերվում․․․
Ֆինլանդիան շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրին՝ Շվեդիայի հետ միաժամանակ
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան կարող է համաձայնել Ֆինլանդիայի անդամակցությանը․․․
Էրդողանի հայտարարություններից հետո Ֆինլանդիան անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ
Էրդողանը ասել էր, որ Թուրքիան կարող է որոշում կայացնել, որը «կցնցի»  Շվեդիային․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ