News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարել է թվային նախագծերի մրցույթ։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ մրցույթի նպատակն է զարգացնել համագործակցությունը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ թվային նախագծերի իրականացման միջոցով։ Մրցույթին կարող են մասնակցել նշված երկրներից մեկում գրանցված եւ գործող իրավաբանական անձինք, միջազգային կազմակերպությունները, պետական ​​մարմինները։

«Ծրագրերի առաջնահերթ ուղղություններն են՝ թվային լուծումներ առեւտրի ոլորտում, ֆինանսական տեխնոլոգիաներ, թվային լուծումներ գյուղատնտեսության եւ արդյունաբերության մեջ, թվային լուծումներ մշակույթի, զբոսաշրջության եւ սպորտի ոլորտներում, ներառյալ թվային տեսախաղերի զարգացումը, թվային լուծումներ առողջապահության, կրթության եւ կրթական ծառայությունների, լոգիստիկայի, էկոլոգիայի, երկրաբանության, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, աշխատաշուկայում թվային լուծումներ եւ միգրացիա եւ այլն։ Նախագծերի հիմնական պահանջներն են՝ թվային արտադրանք, բարձր արդիականություն, ինտեգրացիոն գործոնի առկայություն, հիմնավորված թիրախային արժեքներ»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ մրցույթի հաղթողները կհրավիրվեն՝ դիմելու ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի միջոցների ֆինանսավորում ստանալու համար։

Բանկի ներկայացուցիչն ընդգծել է, որ ֆինանսավորումը կարող է իրականացվել թե՛ վերադարձի հիման վրա, թե՛ փոխատվությամբ կամ ակցիոներական մասնակցությամբ, թե՛  դրամաշնորհային հիմունքներով, այսինքն՝ անհատույց եւ անվերադարձ հիմունքներով։

«Որոշումը կկայացվի՝ ելնելով առաջարկվող նախագծի կոմերցիոն բաղադրիչից, սոցիալական եւ ինտեգրացիոն նշանակությունից։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ուղարկել լրացված հայտը եւ ծրագրի մասին տեղեկատվություն [email protected] էլ. փոստին։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2023 թվականի ապրիլից ոչ ուշ»,-եզրափակել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ