News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության նախաձեռնած ցանկացած բարեփոխում այսպես թե այնպես հանգեցնում է առկա վարկանիշի փոփոխության։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում «Gallup International»-ի վերջին սոցհարցման արդյունքներին։

Պատգամավորի խոսքով՝ իշխող ուժը պահպանում է հետեւյալ մոտեցումը՝ քաղաքացիներին իրենց ընտրությունն են կատարում՝ մասնակցելով քվեարկությանը։

«Նրանք ինքնուրույն են որոշում կայացնում այս կամ այն հարցի շուրջ ընտրությունների ժամանակ»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Gallup International»-ի հարցումը ցույց է տվել, որ իշխող խմբակցությանը պատրաստ է աջակցել հարցվածների 17,5 տոկոսը, «Հայաստան» խմբակցությանը՝ 4,5 տոկոսը, «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ 2,2 տոկոսը, իսկ «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,4 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ