News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովը կշարունակի աշխատել բնականոն հունով՝ անկախ նրանից՝ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածուները մանդատներ կվերցնեն, թե ոչ։ Այս մասին նոյեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը չի կարողանա համալրել իր շարքերը, քանի որ մանդատները վայր դրած պատգամավորներին, ըստ էության, ոչ ոք չի փոխարինի։

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանն անկախ իրավիճակի հետագա զարգացումից կշարունակի իր աշխատանքը։

«Այս հարցը ես առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Կարող եմ ասել միայն հետեւյալը․քաղաքական տեսանկյունից օրենսդիր մարմնի աշխատանքի բոյկոտ ցանկալի չէ, սակայն իրավունքի տեսանկյունից առկա մանդատների համալրումից հրարաժվելը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ Ազգային ժողովի հետագա գործունեության վրա։ Խորհրդարանը բնականոն հունով կշարունակի իր աշխատանքը»,- վստահեցրեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորներ հայտարարել էին իրենց մանդատները վայր դնելու մասին։ Նախօրեին դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր խորհրդարանում աշխատանքը դադարեցնելու մասին։ Կուսակցությունից երեք պատգամավորներ՝ Վահե Հակոբյանը, Լիլիթ Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը, մանդատները վայր դնելու մասին դիմում էին ներկայացրել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արամ Վարդեւանյանի մանդատը վայր դնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ