Անկարան կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես ԱՄՆ-ին, դադարեցնել աջակցությունը Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Anadolu-ն։
«Որոշ դաշնակիցների, հատկապես ԱՄՆ-ի՝ Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունն ակնհայտ է։ Ուստի մենք ասում ենք, որ նման աջակցությունը պետք է դադարեցվի։ Մենք չենք ցանկանում լսել հայտարարություններ, որոնք պաշտպանում են ահաբեկիչներին կամ փորձում ահաբեկիչներին զոհ ներկայացնել»,-ասել է նա։