News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակներից:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Իշլի քյուֆթա» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, իսկ «Խինկալու ֆարշ» խճողակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և սալմոնելլա ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:

«Ազարիա» ՍՊԸ-ի (ք. Երևան, Նորք-Մարաշ) արտադրության առանձին գործառույթներ կասեցվել են,  մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակները համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ