News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Ռուսաստանի ռազմական օբյեկտներին հարված հասցնելու իրավունք պետք է ունենա։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը, հայտնում է Bloomberg-ը։

«Մենք պետք է թույլ տանք, որ ուկրաինացիները զենք օգտագործեն հրթիռային օբյեկտները կամ օդանավակայանները ոչնչացնելու համար, որտեղից սկսվում են այդ գործողությունները» - ասել է Ռինկեւիչը: Նա հավելել է, որ դաշնակիցները «չպետք է վախենան» էսկալացիայից։

Թեեւ ԱՄՆ-ն սահմանափակումներ չի մտցրել այն բանի վրա , թե ինչպես է Ուկրաինան զենք օգտագործում, սակայն առայժմ հրաժարվում է բավականաչափ հեռահարությամբ զենք ուղարկել՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար:

Բայդենի վարչակազմը Ուկրաինային տրամադրում է ավելի ու ավելի բարդ սպառազինություն, այդ թվում՝ համազարկային կրակի համակարգեր, սակայն պաշտոնյաները ձեռնպահ են մնացել մարտավարական հրթիռային համակարգ ուղարկելուց, որը հայտնի է որպես ATACMS, քանի որ այն կարող է խոցել Ռուսաստանի ներսում գտնվող թիրախները:

Վաշինգտոնը մինչ այժմ հրաժարվում է կործանիչներ տրամադրել՝ վկայակոչելով այն գնահատականները, որ ինքնաթիռները չեն բարելավի Ուկրաինայի հեռանկարները։ Ավելի մեծ հեռահարության սպառազինությունների ներմուծումը մտավախություն է առաջացրել, որ հակամարտությունը կարող է սրվել կամ ընդլայնվել դեպի ՆԱՏՕ-ի տարածք:

Այդ մտահոգությունները կիսում է Տեխասի հանրապետական պատգամավոր Մայքլ Մաքքոլը, որը պետք է զբաղեցնի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը հունվարին կստաա Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը: Հարցազրույցում նա ասել է, որ նման հարձակումները կխաթարեն Ուկրաինային տրամադրվող հանրային աջակցությունը: Ռուսաստանին հարվածները «զանգվածային արձագանք կառաջացնեն Ռուսաստանի կողմից, եւ դա իսկապես կսրի իրավիճակը»,- ասել է Մաքքոլը Bloomberg News-ին: «Դուք պետք է կշռեք հսկայական արձագանքը համաշխարհային հասարակական կարծիքը»:

Ռինկեւիչսն ասել է, որ անդամ մի քանի այլ երկրներ նույնպես կարծում են, որ Ուկրաինան ընդհանրապես չպետք է սահմանափակումներ ունենա զենքի օգտագործման հարցում, բայց դա, ի վերջո, կախված է առանձին երկրներից, թե ինչ զենք տրամադրեն Կիեւին:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ որոշ երկրներ բարձրացնում են այն հարցը, թե արդյոք դաշնակիցները պետք է զենք տրամադրեն առանց պայմանների, թեեւ «փոխհամաձայնությունը չի փոխվել»: Լանդսբերգիսի խոսքով՝ Կիեւը պատերազմի սկզբից զենք է ուզում դաշնակիցներից՝ առանց «քաղաքական վերապահումների»։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տաջանին Bloomberg-ին ասել է, որ «մենք չենք ցանկանում խնդիրներ այլ երկրների հետ»՝ հայտարարելով, որ «մեզ անմիջական վտանգ չի սպառնում»։ «Մենք դեմ ենք հակամարտության սրմանը».

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ