News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը՝ կապված Սիրիայից բխող անվտանգության սպառնալիքների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Անկարային հիշեցնելով, որ ռազմական գործողությունները ոչ թե կլուծեն խնդիրները, այլ կբարդացնեն իրավիճակը:

Իրանի արտգործնախարարն ու նրա թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի եւ Սիրիայի ընդհանուր սահմանների երկայնքով լարվածության սրումը եւ ռազմական բախումները։

Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները՝ կապված անվտանգության հետ, եւ նշել է, որ խնդիրների լուծումը պահանջում է Անկարայի եւ Դամասկոսի միջեւ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների շարունակություն:

Նա ընդգծել է, որ Սիրիայում Թուրքիայի ցամաքային ռազմական գործողությունը ոչ միայն չի օգնի կարգավորել խնդիրները, այլեւ վնաս կհասցնի եւ ավելի կբարդացնի իրավիճակը: Նա նաեւ հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ աջակցել  Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ խնդիրների քաղաքական կարգավորմանը։

Իր հերթին, Չավուշօղլուն ներկայացրել է ընթացիկ իրադարձություններն ու Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ։ Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի կառուցողական դերը եւ ընդգծել շփումների շարունակման անհրաժեշտությունը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատրաստ է համագործակցել Սիրիայի զինված ուժերի հետ. ԻՀՊԿ
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստ է արդիականացնել կրթական ․․․
Բաշար Ասադը եւ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Թուրքիայի հետ բանակցությունների հնարավորությունը
Լավրենտեւը, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանը գնահատում Է Սիրիայի կառուցողական դիրքորոշումը Ուկրաինայում․․․
Իրանը ողջունում է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները
Նրա խոսքով՝ Աստանայի ձեւաչափը պետք է ուժեղացնել առկա խնդիրները լուծելու համար․․․
Էրդողանը Ասադի հետ կարող է հանդիպել մինչեւ մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները. Aydınlık
Էրդողանը եւ Ասադը կարող են հանդիպել մինչեւ Թուրքիայի նախագահական ընտրությունները...
Թուրքիան, ՌԴ-ն եւ ԱՄԷ-ն կրկնապատկում են Սիրիայի նախագահի վարկը վերականգնելու ջանքերը. Bloomberg
Թուրքիան, Ռուսաստանը եւ ԱՄԷ-ն կրկնապատկում են Բաշար ալ-Ասադի վարկը բարձրացնելու ջանքերը...
Ռուսաստանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղում եւ Սիրիայում խաղաղության պահպանումը․ Շոյգու
Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ․․․
Ամենաշատ