News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանում դեղերի արտաքին գովազդն արգելված է։ Միաժամանակ, գովազդի այլ տեսակներն ամբողջությամբ թույլատրված են։ Այս մասին նոյեմբերի 30-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Գովազդի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Փոխնախարարի կարծիքով՝ նման կարգավորումներում որեւէ տրամաբանություն չկա, քանի որ արտաքին գովազդը շատ ավելի քիչ թվով մարդկանց է հասնում, քան, ասենք, հեռուստատեսությամբ։ Այնտեղ դեղերի գովազդն, ի դեպ, թույլատրված է։

«Կառավարությունը ցանկանում է հավասար մրցակցային դաշտ ստեղծել գովազդի շուկայում»,- վստահեցրեց Տերյանը։

Հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կտրականապես չհամաձայնեց կառավարության ներկայացուցչի հետ։ Նրա կարծիքով, դեղերի արտաքին գովազդը սկզբունքորեն անընդունելի է։

Զեյնալյանը դեմ արտահայտվեց կառավարության առաջարկած փոփոխություններին, քանի որ, ըստ պատգամավորի, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հատկապես առողջապահության ոլորտում։

Այս առնչությամբ նա այլ առաջարկ արեց։ Պատգամավորն առաջարկեց արգելել դեղերի գովազդը նաեւ հեռուստատեսությամբ։

«Այսպես պետք է հավասար մրցակցային պայմաններ ձեւավորել»,- ասաց Զեյնալյանը։

ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը սատարեց հանձնաժողովի նախագահին՝ նույնպես դեմ արտահայտվելով կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նա նաեւ աջակցեց հեռուստատեսությամբ գովազդը սահմանափակելու առաջարկին։ Օրենսդրական նախաձեռնությանը դեմ արտահայտվեցին նաեւ հանձնաժողովի մյուս անդամները։

Արդյունքում, բավականին երկար քննարկումներից հետո էկոնոմիկայի փոխնախարարը ստիպված էր առաջարկել հետաձգել նախագծի քվեարկությունը 2 ամսով։ Խորհրդարանական հանձնաժողովը պաշտպանեց կառավարության ներկայացուցչի առաջարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ