News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների դատարանը մերժել է երկրի գայլերի աճող պոպուլյացիան վերահսկելու ծրագիրը՝ կենդանիներին փեյնթբոլային զենքից կրակելու միջոցով, որպեսզի վախենան մարդկանցից, հաղորդում է Reuters-ը:

Տեղական դատարանը որոշել է, որ պաշտոնյաները չեն հիմնավորել իրենց որոշումը որպես անվտանգ միջոց օգտագործելու նոր մոտեցումը՝ գայլերին մարդկային բնակավայրերից հեռու մնալ սովորեցնելու նպատակով: Դրանում նշվում է, որ շրջանային իշխանությունները բավարար չափով չեն ուսումնասիրել ուրիշ հնարավոր լուծումները։

Բնության պահպանության Fauna Protection կազմակերպությունը դեմ է արտահայտվել ծրագրին՝ պնդելով, որ դա չստուգված մոտեցում է, եւ պարզ չէ, թե կարող են արդյոք ներկով փուչիկները լուրջ վնաս հասցնել կենդանիներին: Խումբը գոհ է մնացել արդյունքից։ «Դատավորն ընտրել է գայլին, այլ ոչ թե մարդկանց»,- ասել է կազմակերպության նախագահ Հարմ Նիսենը:

Նիդեռլանդներում գայլերի բնաջնջումից երկու դար անց կենդանիները 2019 թվականին պաշտոնապես վերադարձել են երկիր, երբ Գերմանիայից սահմանը հատած գայլերի զույգը հոլանդական հողում երեք ձագ է ծնել:

Ի սկզբանե, պաշտպանված տեսակների վերադարձը հաջողություն է համարվել, սակայն գայլերի պոպուլյացիայի աճի հետ մեկտեղ աճել է նաեւ դիմադրությունը նրանց հանդեպ: Ֆերմերները պնդում են, որ գայլերը տասնյակ ընտանի կենդանիներ են սպանել, իսկ այս ամսվա սկզբին սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ գայլը հետապնդում է հեծանվորդին:

Արեւելյան Գելդերլանդ նահանգը տեսակների պաշտպանության կանոններում հատուկ բացառություն է մտցրել, որպեսզի Hoge Veluwe ազգային պարկի պաշտոնյաներին թույլատրի գայլերի վրա կրակել փեյնթբոլային հրացանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ