News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Ուկրաինայում օգտագործվող խորհրդային ժամանակաշրջանի սպառազինության համակարգերում, CNN-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները, որպեսզի համոզվենք, որ [ուկրաինացիները] կստանան այն, ինչ իրենց պետք է, եւ ինչը կարող է առավել արդյունավետ լինել իրենց համար: Դրանցից մի քանիսը խորհրդային ժամանակաշրջանի համակարգեր են, որոնք տասնամյակներ շարունակ պահվում են, եւ, այդ համակարգերի համար, օրինակ, զինամթերք պետք է ապահովվի: Որոշ դեպքերում դա կարող է պահանջել այնպիսի իրերի առկայություն, որոնք որոշ ժամանակ չեն արտադրվել: Այսպիսով, մենք դիտարկում ենք այդ ամենը բոլոր ուղղություններով»,- ասել է Բլինքենը:

The New York Times-ը կիրակի օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն քննարկում է ներդրումները Չեխիայի, Սլովակիայի եւ Բուլղարիայի հին գործարաններում՝ Ուկրաինայի հրետանու զինանոցի համար խորհրդային ժամանակների արկերի արտադրությունը վերսկսելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ