News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բողոքն ընդդեմ Հունաստանի, հայտնում է Athens News-ը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բողոք է ներկայացվել 1998 թվականին՝ Հունաստան Օջալանի ժամանման եւ Հունաստանում ապաստան ստանալու դիմումի եւ թուրքական իշխանություններին իրեն արտահանձնելու կապակցությամբ։

Թուրքական Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Օջալանը պնդել է, որ Հունաստանում գտնվելու ընթացքում իր դեմ իրականացված գործողությունները հակասել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Միաժամանակ նա նշել է, թե այն փաստը, որ Հունաստանում գտնվելու ժամանակ հունական իշխանություններն իրեն կալանավորել են, եւ իրեն հնարավորություն չի տրվել պաշտպանել իր իրավունքները հունական դատարաններում, հակասում է ՄԻԵԴ-ի բազմաթիվ հոդվածներին։

Օջալանը ձերբակալվել է 1999 թվականի փետրվարին եւ պահվում է Ստամբուլի Իմրալի կղզու խիստ հսկվող բանտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ