News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս հանրային լայն շերտերի տարակուսանքի, ՔՊ հնաբնակներին չի զարմացրել Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին ու նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին կուսակցության վարչության նախագահի տեղակալներ նշանակելու մասին։

Վարչության ընտրությունների կեղծումից հետո ՔՊ-ում սպասում էին, որ Փաշինյանը կպատժի ոչ միայն կեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանին եւ նրա աջակիցներին, այլեւ քիչ թե շատ ինքնուրույն անձանց, որպեսզի վերջիններիս մտքով չանցնի աճել եւ կրկնել Պապիկյանի «ինքնագործունեությունը»՝ հավակնել վարչապետի աթոռին եւ վարչությունում յուրայիններ ներդնելուն։

Սրանով է պայմանավորված, որ ՔՊ վարչության նախագահի տեղակալ չնշանակվեցին, դիցուք, կուսակցության հիմնադիրներից Արմեն Փամբուխչյանը կամ Արայիկ Հարությունյանը, այլ նախապատվությունը տրվեց հնազանդ կամակատարներին։ Սրանով Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր կողքին տեղ ունեն անմնացորդ կամակատարները։

ՔՊ աշխատակազմի ղեկավար էլ նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ով ժամանակին «Հայկական ժամանակի» գանձապահն է եղել, ապա՝ հաշվապահը, հետո՝ կառավարական առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենը եւ տարիների ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը Փաշինյանին եւ նրա կնոջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ից ովքեր չեն մասնակցել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը
3 բացականերից Մարիամ Պողոսյանը գործուղման է, մյուս երկուսը` Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը...
«Փաստ». ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո նոր մարմին կձևավորվի. ովքե՞ր կստանան ամենամսյա դրամական վճար
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման...
«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ օպերատորը քննարկման ավարտին եղան ԱԺ բոլոր հնարավոր մուտքերի մոտ...
«Փաստ». Տեսարաններ՝ առանց հացի
Միջնորդությունն էլ՝ «բազմասերիանոց», այսինքն՝ տեսարանն ապահովված էր ամբողջ 2 օր՝ փետրվարի 7-ին և 8-ին...
«Հրապարակ». ՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Ջիլավյանը ՄԻՊ գրասենյակում աշխատանքի է անցել Քրիստինե Գրիգորյանի օրոք, այդ դեպարտամենտն Արման...
«Ժողովուրդ». Պաշտոնյաներ, որոնք նշանակվեցին ու հեռացան առանց բացատրության
Երեկ խորհրդարանում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ