News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները:

Տեղեկացանք, որ նախորդ շաբաթ կայացած քննարկումներին քրեական պալատի մի շարք ըմբոստ դատավորներ ներկա չեն եղել: Չնայած դրան՝ Կարեն Անդրեասյանը հստակ օրակարգով է առաջնորդվել՝ հնարավորություն չտալով քրեական դատարանի դատավորներին իրենց իրական ասելիքները փոխանցել բարձրագույն խորհրդին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուրբաթ օրվանից դարձյալ Դիլիջանում կհավաքվեն արդեն վարչական, քաղաքացիական ու սնանկության գործերով դատարանների դատավորները: Բավականին թեժ քննարկում է սպասվում նաեւ այս պալատի ներկայացուցիչների հետ, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Վերջերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ հրավիրյալ 11 դատավորները մի քանի ժամ շարունակ ներկայացրեցին համակարգի խնդիրները՝ դժգոհելով, որ շատ դեպքերում դատավորները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ գործավարություն:

Դժվար է ասել՝ Կարեն Անդրեասյանը կլսի արդյոք դատավորների բոլոր խոսքերը՝ համակարգի խնդիրների վերաբեյրյալ, թե էլի կհրաժարվի նախապես իր կողմից գրված օրակարգային հարցերից դուրս խնդիրների բարձրաձայնումից,այլ կերպ ասած՝ Անդրեասյանը հրավիրում է դատավորներին՝ լսելու, սակայն չի լսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձում եմ հարթակներ ստեղծել Հայաստանի գործող իշխանության հեռացման համար. Չալաբյան
«Ի՞նչ է անելու ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում...
Իշխանափոխության երեք տարբերակ կա. վերլուծաբանը նշեց Հայաստանի գլխավոր խնդիրը
Էլիտաները միշտ անհագ ու անգրագետ են եղել, այլապես Փաշինյանի իշխանության գալն անհնար կլիներ...
«Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար
Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ...
«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11
Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների...
«Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ
Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը...
«Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է
Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին...
Ամենաշատ