News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ցասումնալից մեկնաբանությամբ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի կողմից այն բանաձեւի ընդունման հետ, որը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեկնաբանությունում նշվել է, որ 2022թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ասամբլեա) կողմից ընդունված բանաձեւը, որը լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով եւ զրպարտությամբ, այդ երկրի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ, ինչպես եւ այն բանաձեւը, որն ընդունվել էր Սենատում մի որոշ ժամանակ առաջ»։

«Բանաձեւն ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն։ Այս բանաձեւը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, մեկ անգամ եւս ցայտուն ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, որը դրանով իսկ չի կարող չեզոք եւ արդար միջնորդ լինել»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ «լսումների ժամանակ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է բանաձեւը, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձեւի հետեւում կանգնած է այդ երկրի կառավարությունը, որը վերջին ժամանակներս տարբեր հարթակներում բացահայտ հանդես է գալիս հակաադրբեջանական նախաձեռնություններով»։

«Ֆրանսիան, մոտ 25 տարի իր կողմից միջնորդական դեր կատարելու պատրվակով, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային եւ օկուպացիային՝ դրանով իսկ չձգտելով կարգավորել հակամարտությունը։ Ֆրանսիայի կանխակալության ցուցիչն է այն, որ երբ Ադրբեջանն ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, մեր երկրի դեմ սկսվեց բացահայտ զրպարտչական քարոզչություն, ներկայացվում են մեղադրանքներ։ Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը, այդ թվում ավելի վաղ այդ երկրի Սենատի ընդունած բանաձեւը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ֆրանսիան Ադրբեջանից ուզում է պարզաբանում ստանալ
Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը...
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան
Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ…
Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն, դա այն է, ինչ մենք ենք ուզում. Ոսկեպարցի կին
Մեր եկեղեցուց այն կողմ 100 մետրից ավելի մեզ է մնում, այդտեղ փշալար է քաշվելու...
Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԱԳ եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները
Ավելի վաղ, Ջոն Բասը հանդիպել էր Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայի...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ամենաշատ