News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ընդունեց Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին որոշումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Նախագծով նախատեսվում է արգելք սահմանել սնդիկի հավելիչով այն արտադրանքի ներմուծման և արտահանման վրա, որոնք չեն համապատասխանում այդ արտադրանքի  անվտանգությունը կանոնակարգող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Սույն Նախագծի հավելվածի ցանկում ներառված ապրանքների ներմուծման և արտահանման արգելքը վեց ամիս ժամկետով սահմանելը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.

Բազմաթիվ երկրներ դադարեցնելով սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը անցում են կատարել այդ ապրանքների սնդիկ չպարունակող այլընտրանքների արտադրությանը և կիրառմանը:

Սնդիկային ջերմաչափերի փոխարեն օգտագործվում են՝ էլեկտրոնային ջերմաչափեր, ինֆրակարմիր ճառագայթով աշխատող (անհպում)  ջերմաչափեր, ինչպես նաև հեղուկ նյութերով աշխատող ջերմաչափեր։

Սնդիկ պարունակող բարոմետրերի (մթնոլորտային ճնշումը չափելու սարք), հիգրոմետրերի (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), մանոմետրերի (հեղուկների և գազերի ճնշումը չափելու սարք) և սֆիգմոմանոմետրերի (արյան ճնշումը չափելու սարք) փոխարեն օգտագործվում են սնդիկ չպարունակվող մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումներ։

Նախագծով նախատեսվում է հաստատել սնդիկի հավելիչով արտադրանքի ՀՀ-ից արտահանման  և ՀՀ ներմուծման արգելք՝ վեց ամիս ժամկետով։

Նախագծով նախատեսվում է  ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով  արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության կամ ռազմական նպատակներով, հետազոտությունների, սարքերի չափաբերման կամ որպես չափանմուշ օգտագործման համար։

Նախագծի ընդունմամբ կապահովվի Կոնվենցիայով և «Սնդիկի  մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը, ինչը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել  է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ. ՊԵԿ
Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է...
ՀՀ-ում արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ. «Լույս»
Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է…
«Ժողովուրդ». Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս
Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության...
Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ...
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին…
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի մի քանի նոր ուղղություններով. Դորտմունդ, Սոֆիա, Կատովիցե, Պրահա
Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի...
Ամենաշատ